«Երկու մայրաքաղաք. Մոսկվա-Երևան» երկլեզու ալմանախի շնորհանդեսը՝ Երևանի Ռուսական տանը

23 Մայիսի 2023, 11:10

Կրթություն

Երեկ՝ մայիսի 22-ին Երևանի Ռուսական տանը տեղի է ունեցել «Երկու մայրաքաղաք. Մոսկվա-Երևան» երկլեզու ալմանախի շնորհանդեսը:

Սա պարզապես երկու քաղաքների մասին գիրք չէ, սա ժողովածու է մարդկանց մասին և մարդկանց կողմից: Մոսկվայի հեղինակները գրել են Ռուսաստանի մայրաքաղաքի մասին, իսկ Երևանի հեղինակները՝ հայկականի: