Հայտնի է՝ երբ ու որտեղ են հանդիպելու Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը

29 Նոյեմբերի 2023, 13:35

Քաղաքականություն

Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուսթաֆաևը կհանդիպեն վաղը՝ նոյեմբերի 30-ին։

Այս մասին Aysor.am-ին հայտնել են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից։ 

Սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների աշխատանքի շրջանակում հանդիպումը տեղի կունենա հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում։