«ՏաԹևեր»-ը «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում ճանաչվել է հաղթող

02 Դեկտեմբերի 2023, 12:30

Տնտեսություն և Բիզնես

«ՏաԹևեր»-ը «World Travel Awards» 2023-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում ճանաչվել է հաղթող: Արդեն 2-րդ անգամ է՝ աշխարհի լավագույն ճոպանուղի անվանակարգում «ՏաԹևեր»-ը 1-ինն է:

Բաց քվեարկության արդյունքում հայկական ճոպանուղին լավագույնն է ճանաչվել աշխարհում՝
հաղթելով Բոլիվիային, Բրազիլիային, Վիետնամին, Կանադային, Նոր Զելանդիային, ԱՄՆ-ին և ՀԱՀ-ին:

Դուբայում տեղի ունեցած World Travel Awards հեղինակավոր միջազգային մրցանակի
հաղթողների 30-րդ մրցանակաբաշխության արարողության ժամանակ պատվավոր մրցանակը
ստացել է Դավիթ Վարդանյանը՝ «ՏաԹևեր» նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի որդին:

«Մեզ համար մեծ պատիվ է ստանալ նման հեղինակավոր միջազգային ճանաչում: Այս մրցանակն ամրապնդում է Հայաստանի՝ որպես զբոսաշրջային առաջատար ուղղության կարգավիճակը:

Այս հաղթանակը բոլորինս է: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր քվեարկել են «ՏաԹևեր»-ի օգտին և օգնել Հայաստանի պատիվը բարձր պահել միջազգային զբոսաշրջային
ասպարեզում»,- ասել է Դավիթ Վարդանյանը։

«ՏաԹևեր» նախագիծն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից
մեկնարկած «ՏաԹևի Վերածնունդ» ծրագրի շրջանակներում: Նախագիծը կառավարվում է
@impulse_business_management ընկերության կողմից։