«Լենֆիլմ» կինոստուդիան սկսել է «Ձյունը թեքեց բամբուկը» դրամայի նկարահանումները Հայաստանում
09 Դեկտեմբերի 2023, 12:00
Հայաստանում մեկնարկել են Սանկտ Պետերբուրգի «Լենֆիլմ» կինոստուդիայի պատմական դրամայի՝ ռեժիսոր Դարյա Պոլտորացկայայի «Ձյունը թեքեց բամբուկը» ֆիլմի նկարահանումները: Այս մասին հայտնում է կինոստուդիայի կայքը:
Ֆիլմը պատմում է 1990-ականներին ռուս-հայկական ընտանիքի ճակատագրի մասին։
«Այս ֆիլմը այլ երկրների հետ համագործակցության լավ օրինակ է։ Մենք սերտորեն աշխատում ենք Հայաստանի մեր գործընկերների հետ և հույս ունենք, որ ֆիլմն իր հանդիսատեսին կունենա և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում», — ասել է «Լենֆիլմի» գլխավոր տնօրեն Ֆյոդոր Շչերբակովը։
Ֆիլմի սյուժեի համաձայն՝ 1991 թվականին հայ-ռուսական ընտանիքը տեղափոխվում է Կուրիլյան կղզիներից մեկը՝ ճապոնական քաղաքացիություն ստանալու ակնկալիքով։ 10 տարի անց նրանց երազանքը կարող է իրականություն դառնալ, բայց հենց այդ պահին հերոսները հասկանում են, որ իրենց կղզին իսկական տուն է դարձել իրենց համար։
Ֆիլմի վրա աշխատում են նաև «Մարս Մեդիա» ընկերությունը և DMH Studio-ն: Գլխավոր դերերում են Ռոբերտ Վանեսնեգյանը, Օլեգ Տակտարովը, Մարիա Ալամյանը, Ալիսա Կրետովան և այլք: