Ռեժիսոր Աննա Մելիքյանի ֆիլմը հայտնվել է ամերիկյան Slamdance փառատոնի ծրագրում

09 Դեկտեմբերի 2023, 00:50

Մշակույթ

Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Աննա Մելիքյանի «Աննայի զգացմունքները» ֆիլմն ընդգրկվել է ամերիկյան Slamdance անկախ կինոյի փառատոնի ծրագրում:

Ֆիլմը կցուցադրվի «Բեկումներ» բաժնի շրջանակներում:

Ֆիլմում գլխավոր դերը կատարել է Աննա Միխալկովան։ Ֆիլմի պրոդյուսերներն են Աննա Մելիքյանը, Եկատերինա Ռիժայան, Դմիտրի Լիտվինովը և Եկատերինա Կոնոնենկոն։

Նշվում է, որ ընդհանուր առմամբ փառատոնին ցուցադրվելու է 32 լիամետրաժ ֆիլմ և 75 կարճամետրաժ ֆիլմ: Կազմակերպիչներն ընդգծել են, որ այդ նախագծերն ընտրվել են ավելի քան 9 հազար հայտերից։

Sundance 30-րդ կինոփառատոնը տեղի կունենա 2024 թվականի հունվարի 19-ից 25-ը Պարկ Սիթիում և Սոլթ Լեյք Սիթիում: