Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման պայմանավորվածությունները
08 Դեկտեմբերի 2023, 10:13
Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկու երկրների միջև վստահության ամրապնդմանն ուղղված պայմանավորվածությունները և հանդես է գալիս նրանց միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման օգտին։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Մենք ողջունում ենք երկու երկրների միջև վստահության ամրապնդմանն ուղղված որոշ կոնկրետ քայլեր ձեռնարկելու որոշումը, որը հայտարարվել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի և Հայաստանի վարչապետի գրասենյակի համատեղ հայտարարության մեջ և սատարում ենք քննարկումները շարունակելու որոշումը՝ այս ուղղությամբ լրացուցիչ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։
Մենք հանդես ենք գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման օգտին՝ որպես Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հաստատման կարևորագույն հիմքերից մեկը»,- ասվում է փաստաթղթում։
Հինգշաբթի երեկոյան հաղորդվել է, որ Բաքուն և Երևանը պայմանավորվել են վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի շուրջ։ Այդ միջոցառումների շրջանակներում Ադրբեջանը ազատ կարձակի 32 հայ զինվորականի, իսկ Հայաստանը՝ երկու ադրբեջանցի զինվորականի։