Ղարաբաղում ապրել ցանկացող հայերը պետք է դառնան Ադրբեջանի քաղաքացի. Ալիև

09 Դեկտեմբերի 2023, 12:58

Քաղաքականություն

Հայերը, ովքեր ցանկանում են ապրել Ղարաբաղում, պետք է դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար։ Այս մասին «Euronews» հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ, ունեն դրա իրավունքը: Նրանց ունեցվածքը պատշաճ կերպով պաշտպանված է: Բոլոր պատմական և կրոնական վայրերը գտնվում են պատշաճ պաշտպանության ներքո: Վերադառնալու համար նրանք պետք է պահպանեն որոշակի կանոններ: Այս մասին ես խոսել եմ դեռ ամիսներ առաջ: Նրանք, ովքեր ցանկանում են մնալ, պետք է դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ հայերը չեն կարող ապրել Ադրբեջանում՝ ասելով, որ ապրում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

«Նման հանրապետություն գոյություն չունի»,- շեշտել է Ալիևը: