Սիմֆերոպոլում անցկացվել է «Աղբյուր» ընթերցանության մրցույթ
13 Դեկտեմբերի 2023, 15:06
Սիմֆերոպոլի՝ Խորեն Ստեփանի անվան կրթական կենտրոնում անցկացվել է «Աղբյուր» ընթերցանության մրցույթը: Այս մասին հայտնում է «Ղրիմի հայկական հասարակությունը» տելեգրամյան ալիքը։
Մրցույթին մասնակցել են հայկական խմբեր Սիմֆերոպոլից, Յալթայից, Եվպատորիայից և առաջին անգամ Թեոդոսիայից։
Միջոցառման նպատակն է եղել բացահայտել դպրոցականների ստեղծագործական ներուժը, հանրահռչակել հայոց լեզուն և մշակույթը։
«Աղբյուր» մրցույթը անցկացվում է 23-րդ անգամ՝ 1998 թվականից: