Հայկական երկու պարային խմբեր դարձել են «Պարերի մոլորակ-2023» խորեոգրաֆիկ արվեստի փառատոն-մրցույթի դափնեկիրներ
13 Դեկտեմբերի 2023, 10:27
2023 թվականի դեկտեմբերի 3-ին Տուապսե քաղաքի Նավթագործների մշակույթի պալատում տեղի է ունեցել «Պարի մոլորակ-2023» խորեոգրաֆիկ արվեստի փառատոն-մրցույթի գալա համերգը։
Տուապսե քաղաքի հայկական ժողովրդական պարի «Նարե» համույթը՝ Արմեն Թադևոսյանի ղեկավարությամբ, գրավել է առաջին տեղը «Ժողովրդական պար» անվանակարգում և արժանացել փառատոն-մրցույթի դափնեկրի կոչմանը:
«Ժողովրդական պար» անվանակարգում «Պարերի մոլորակ» խորեոգրաֆիկ արվեստի փառատոն-մրցույթի երկրորդ տեղի և դափնեկրի կոչման է արժանացել նաև Գեորգիևսկի գյուղի «Անի» հայկական ժողովրդական պարի համույթը: