Ռուսաստանի փոստը գործարկել է Հայաստանի վճարային համակարգի քարտերի համալրման ծառայությունը

12 Դեկտեմբերի 2023, 17:20

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանի ArCa վճարային համակարգերի քարտերն այժմ կարելի է համալրել 30 000 փոստային բաժանմունքներում, փոխանցումն անմիջապես կփոխանցվի քարտին: Այս մասին հայտնում է «Почта России» տելեգրամ-ալիքը:

ArCa վճարային համակարգի քարտերին դրամական փոխանցումներ ուղարկող հաճախորդների համար միջնորդավճարը կկազմի վճարման գումարի 2.5%-ը: Մեկ փոխանցման առավելագույն գումարը 300.000 ռուբլի է:

Հիմա եթերում