Արցախից ժամանած կարատեի մարզիչ Միքայել Մխիթարյան-Դոքինը շարունակում է իր գործունեությունը Հայաստանում
Միքայել Մխիթարյան-Դոինքը կարատեի Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ է, աշխարհի կրկնակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Հայաստանի յոթակի չեմպիոն:
Այսօր Միքայելը Երևանում Armenian Karate League ակումբի գլխավոր մարզիչն է: Այս մասին հայտնում է «ԼՂՀ Ռուսական համայնք» տելեգրամ-ալիքը։
Նա ակումբին կից բացել է իր բաժինը, որտեղ հաճախում են ինչպես բռնի տեղահանված արցախցիները, այնպես էլ Հայաստանի մայրաքաղաքի բնակիչները։ Յուրաքանչյուր մարզման հետ մեկտեղ աճում է ապագա չեմպիոնների թիվը։
2024 թվականի սկզբին Միքայելի սաները կմրցեն Armenian Heritage կազմակերպության միջազգային գավաթի համար:
Միքայելի ընտանիքը ստիպված լքել է Արցախը 2023 թվականի սեպտեմբերին՝ Հանրապետության ողջ բնակչության հետ միասին, 9 ամիս տևած շրջափակումից և Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո, որը սեպտեմբերի 19-20-ը մի քանի հարյուր մարդու կյանք խլեց։
Միքայելն ու նրա հայրը՝ Աշոտը, պատկանում են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմին, իսկ նրա մայրը՝ Օլգան, 2021 թվականին Արցախի հողի վրա մեկ դարի ընթացքում առաջին անգամ կառուցված Ռուս Ուղղափառ Եկեղեցու՝ Քրիստոսի Ծննդյան տաճարի ծխական է։
Մինչև սեպտեմբերյան ողբերգությունը, որի հետևանքով Արցախի ողջ բնակչությունը ստիպված լքեց հայրենի հողերը, ԼՂՀ ռուսական համայնքի անդամների մոտ կեսը հայ-ռուսական խառը ընտանիքներ էին։