Պատերազմը կանխելու լավագույն միջոցը Հայաստանին օգնելն է. եվրապատգամավոր
14 Դեկտեմբերի 2023, 21:35
Եթե մենք չաջակցենք Հայաստանին, ապա հող կնախապատրաստենք նոր պատերազմի համար։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում հայտարարել է ֆրանսիացի եվրապատգամավոր Ռաֆայել Գլյուքսմանը՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահի հնչեցրած մեղադրանքներին, թե «Ֆրանսիան հող է նախապատրաստում նոր պատերազմի համար՝ օգնելով Հայաստանին»:
«Պատերազմից խուսափելու միակ ճանապարհը, ինչը նշանակում է, եկեք ընդունենք, որ Ադրբեջանը երբ ներխուժում է Հայաստան, այդ ժամանակ պատերազմ է լինում, այնպես որ, պատերազմից խուսափելու միակ ճանապարհը պոտենցիալ զավթիչին զսպելն է։ Ինչքան ավելի շատ մենք օգնում ենք Հայաստանին,այդ ավելի շատ մենք զսպում ենք Հայաստանի զավթումը», — նշել է նա։
Նրա խոսքով՝ Ֆրանսիան ճիշտ որոշում է կայացրել՝ զենք ուղարկել Հայաստան, և եվրոպական մյուս երկրները պետք է հետևեն նրա օրինակին:
«Համոզված եմ, որ երբ դուք դիմակայում եք ավտորիտար բռնակալին, պատերազմը կանխելու լավագույն միջոցը հաստատակամ լինելն է։ Եթե դուք թույլ եք, ապա խրախուսում եք պատերազմի միտումները: Դուք բոլորին մոտեցնում եք պատերազմին, երբ թույլ եք: Մենք ավելի շատ թուլություն կցուցաբերենք, ավելի կմոտենանք պատերազմին, ավելի հաստատակամ ենք, ավելի շատ նպաստում ենք խաղաղությանը։
Մենք օգնում ենք Հայաստանին իր սահմանի անվտանգության ապահովման գործում, և մեսիջը ոչ միայն պետք է լինի զինտեխնիկայի փոխանցման մեջ, այլ նաև աջակցենք նրան ֆինանսապես՝ ցույց տալով, որ եթե նա հաղթահարի այդ ամենը, ապա նրա համար տեղ կա եվրոպական ազգային ընտանիքում։ Դա պետք է լինի ճանապարհի վերջը: Սա պետք է շատ հստակ ասվի, քանի որ եթե ձեզ սպառնում են ուժեղ հարևանները, թունելի վերջում ձեզ լույս է պետք: Եվ մեր՝ որպես ԵՄ անդամների, եվրոպական ինստիտուտների և խորհրդարանի պատասխանատվությունն է ապահովել, որ այդ լույսը բավական հզոր լինի», — նշել է նա։