Գրետա Ծատուրյանը՝ «Տարվա ինտելեկտ» մրցանակի դափնեկիր

17 Դեկտեմբերի 2023, 14:40

Կրթություն | Հայեր

Մոսկվայի պետական շինարարական համալսարանում տեղի է ունեցել Ռուսաստանի «Տարվա ուսանող» ազգային մրցանակի դափնեկիրների և հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Այս տարի այն նշել է իր 10-ամյակը և համախմբել 600 ուսանողների Ռուսաստանի 60 շրջաններից: Հաղթողները որոշվել են 13 անվանակարգերում:

«Տարվա ինտելեկտ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Գրետա Ծատուրյանը Սիբիրի դաշնային համալսարանից:

«Երբ դիմում էի «Տարվա ուսանող» համալսարանական փուլին, չէի էլ կարող պատկերացնել, թե դա ինչպես կավարտվի։ Հաղթանակի ուղղությամբ յուրաքանչյուր քայլ արվել է ինձ համար կարեւոր մարդկանց օգնությամբ, այդ իսկ պատճառով ես կրկին շնորհակալություն կհայտնեմ հենց նրանց։

Իմ գեղեցիկ և մեծ ընտանիք, իմ հայր և մայր, իմ եղբայրներ, ես շնորհակալ եմ ձեզ ինձ հավատալու, աջակցության և համբերության համար: Առանց ձեզ ես երբեք չէի հայտնվի այստեղ, երբեք չէի հասնի այն բարձունքներին, որոնք այժմ ինձ ենթակա են: Տատյանա Զվերևա, Օլյա Յուրպալովա, Սերգեյ Մանելյուկ, շատ շնորհակալ եմ նման հզոր մարզման համար: Մարդիկ, ովքեր հավատում էին մինչև վերջ, աջակցում և օգնում էին առաջ գնալ: Ուրախ էի ներկայացնել մեր Սիբիրյան դաշնային համալսարանը նման մասշտաբային միջոցառման ժամանակ», — միջոցառումից հետո ասել է Գրետա Ծատուրյանը։