Նաիր Տիկնիզյանը մասնակցել է Ռուսաստանի գավաթի FONBET-ի աստղերի խաղին

17 Դեկտեմբերի 2023, 21:05

Սպորտ

Հայ ֆուտբոլիստ, ռուսական «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը մասնակցել է Ռուսաստանի գավաթի FONBET-ի աստղերի խաղին:

«Նաիրը նախ ելույթ ունեցավ Pinball-ի փորձարկումում, այնուհետև խաղաց 5-5 խաղում:

Աստղերի հանդիպումն ավարտվել է 9: 7 հաշվով՝ հօգուտ «Пути РПЛ» թիմի, որի կազմում խաղում էր Տիկնիզյանը:

Նաիրը խաղում աչքի է ընկել մի քանի հնարքով, սակայն գոլ չի խփել», — գրում է sportball24.com պարբերականը։