Փաշինյանը վախենում է, հասկանում է, որ զոհվածի ծնողը վրեժ կլուծի իրենից. Միհրդատ Մադաթյան
18 Դեկտեմբերի 2023, 23:28
Փաշինյանի մոտիվացիան էր հասնել այն դիրքերին, որը այն ժամանակվա ղեկավարները ունեին: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը:
«Ժամանակին ընդդիմադիր Փաշինյանը ակտիվ խոսում էր պադավատապետության մասին: Նախկինում մենք այսպիսի պադավատապետություն երբեք չենք էլ ունեցել: Մենք Փաշինյանի հոգեբանական պատկերը և անցած ճանապարհը ուսումնասիրելիս, իսկ արդեն 5 տարի անցել է, որի մասին կարող ենք խոսել, վստահաբար տեսնում ենք, որ այն բոլոր մեխերը, որ խփվել են 2018թ. , հետագայում բոլորը հետ են ծռվել:
Փաշինյանը խոսել է տարբեր գաղափարների մասին՝ ասելով, որ ժողովրդից թալանվում է, բայց իրականում հետո արվել է լրիվ հակառակը: Վստահորեն, եթե մենք մի կողմ դնենք 2018-ին հեղաշրջման իրական շահառուներին և նայենք Նիկոլ Փաշինյանի մոտիվացիան, ապա Փաշինյանի մոտիվացիան էր հասնել այն դիրքերին, որը այն ժամանակվա ղեկավարները ունեին, և կարող ենք ասել, որ այս առումով ոչ միայն հասավ այդ դիրքերին, այլև բավականին անցավ այդ դիրքերից, որովհետև մենք հիմա համեմատում ենք այսօրվա Փաշինյանի և իշխանավորների ավտոպարկը, այն ռեսուրսները, որ իրենց պահպանում են, ապա նախկին ոչ մի իշխանավոր՝ լինի դա նախկին նախագահներից որևէ մեկը, ԱԺ նախագահներից որևէ մեկը, կամ վարչապետ, նման պետական ռեսուրս երբեք չի օգտագործվել»,- ասել է Մադաթյանը:
Կլինիկական հոգեբանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խնդիրը իր վախերն են.
«Փաշինյանի համար փառքը գերագույն արժեք է, ինչը իր համար ուտոպիստական ձգտման առարկա է եղել միշտ: Լինելով փոքրիկ , դեղին մամուլի լրագրող՝ չէր էլ կարող երազել, որ կկարողանա նման մեքենայի մեջ նստել, կամ նման մարդիկ իրեն ծառայեն: Ինքնակայացումը մի կողմ դնենք: Փաշինյանը խնդիրը վախի մեջ է: Այո՛, Փաշինյանը վախեցած է, հասկանում է, որ այսօրվա դրությամբ ինքը բազմաթիվ անգամներ խաբել է իր աուդիտորիային, որոնք անձնվեր իր համար պայքարել են, Փաշինյանը հասկանում է, որ կգտնվի զոհվածի ծնող, որ կփորձի վրեժ լուծել: Սա համաշխարհային ստատիստիկան է ասում: Փաշինյանը հասկանում է, որ ինքը պրավալ է տվել բոլոր գաղափարները, որոնք եղել են հայի, հայրենասիրությա հիմքում դրված: Բնականաբար, ներքին վախը բերում է նրան, որ Հայաստանով շրջի նման մեծաքանակ պահապաններով՝ թիկնապահներով, մեքենաներով, որովհետև Փաշինյանը ասյօր ապրում մի մտքով, որ կամայական կողմից վտանգ կարող է լինել»,- եզրափակել է Միհրդատ Մադաթյանը: