Հայաստանի ներկայացուցիչը՝ Եվրոպայի Համալսարանների ձմեռային առաջնության արծաթե մեդալակիր

21 Դեկտեմբերի 2023, 14:20

Սպորտ

Հայաստանի ներկայացուցիչ Գլեբ Մոսեսովն արծաթե մեդալակիր է դարձել առաջին անգամ անցկացվող Եվրոպայի Համալսարանների ձմեռային առաջնության ոլորավայրէջք մրցաձևում:

Հայաստանի հավաքականի նորեկն առաջին փորձն ավարտել է 2-րդ արդյունքով, երկրորդ փորձի ժամանակ շրջանցել է առաջատարին՝ Բուլղարիայի ուժեղագույն մարզիկներից Կամեն Զլատկովին, սակայն հանրագումարում ընդամենը հարյուրերորդական վայրկյաններ չեն բավարարել առաջին տեղը գրավելու համար:

Օրեր առաջ Գլեբ Մոսեսովը 2 ոսկե մեդալ էր նվաճել Ավստրիայի Լեոգանգ քաղաքում կայացած միջազգային վարկանիշային մրցաշարում: