ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն արդեն Հայաստանում է
21 Դեկտեմբերի 2023, 16:02
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան:
Այցի նպատակն է քննարկել Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները, որի ընթացքում ընդունվել է փաստաթղթերի փաթեթ: Այդ փաստաթղթերի վրա Հայաստանի ստորագրությունը բացակայում է հանդիպմանը Հայաստանի պատվիրակության բացակայության պատճառով։
Նախատեսվում է նաև Տասմագամբետովի հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: