ВДНХ-ում տեղի կունենա «Թևավոր ցուլեր և բրուտալիստական աշտարակներ. հայկական մոդեռնիզմի ճարտարապետությունը» դասախոսությունը

24 Դեկտեմբերի 2023, 14:26

Մշակույթ

Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում (ВДНХ) դեկտեմբերի 20-ից մեկնարկում է երկրի գլխավոր ցուցահանդեսի եւ «Ինժեների աչքերով» կրթական ընկերության համատեղ նախագիծը՝ «Մոդեռնիզմը ԽՍՀՄ հանրապետություններում ВДНХ-ի ազգային տաղավարներում»։

Ինչպես հաղորդում է icmos.ru-ն, միջոցառման ծրագրում կա հինգ դասախոսություն: Դրանցից մեկը «Թևավոր ցուլեր և բրուտալիստական աշտարակներ. հայկական մոդեռնիզմի ճարտարապետությունը» դասախոսությունն է, որը նվիրված է Երևանի ճարտարապետությանը։

Դասախոսությունը տեղի կունենա թիվ 68 տաղավարում՝ Հայաստանի առևտրի և ցուցահանդեսային կենտրոնում: