Հայ լեռնադահուկորդները բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի համալսարանների ձմեռային խաղերում

27 Դեկտեմբերի 2023, 08:37

Սպորտ

Իտալիայի Վալ Դի Զոլդո քաղաքում առաջին անգամ անցկացված Եվրոպայի համալսարանների ձմեռային առաջնության լեռնադահուկային սպորտ մարզաձևում Հայաստանի համալսարանական թիմը զբաղեցրել է երրորդ հորիզոնականն ու թիմային պայքարում դարձել բրոնզե մեդալակիր:

Հայաստանի թիմի կազմում ընդգրկված են եղել Գլեբ Մոսեսովը և Ժիրայր Առաքելյանը:

Եվրոպայի համալսարանների ձմեռային առաջին խաղերին մասնակցել են եվրոպական 16 պետությունների 27 համալսարանական թիմեր:

Առաջնության շրջանակում Հայաստանի թիմի նորեկ Գլեբ Մոսեսովն արծաթե մեդալ է նվաճել ոլորավայրէջք ձևում: Նշենք՝ Մոսեսովն ավելի վաղ միջազգային վարկանիշային մրցաշարի էր մասնակցել Ավստրիայի Լեոգանգ քաղաքում և երկու ոսկե մեդալ էր նվաճել՝ առաջ անցնելով 15 պետությունների շուրջ 90 մասնակիցներից։