Ջո Մանգանիելլո․ ամերիկահայ հայտնի դերասան

28 Դեկտեմբերի 2023, 23:59

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ամերիկացի հայտնի դերասան, հեղինակ և բարերար Ջո Մանգանիելլոյի ծննդյան օրն է:

Ջո Մանգանիելլոն ծնվել է 1976 թվականին Պիտսբուրգում Սյուզան և Չարլզ Մանգանիելլոների ընտանիքում։ Նրա հայրը՝ Չարլզ Ջոն Մանգանիելլոն, իտալական ընտանիքից էր, իսկ մայրը՝ կիսով չափ հայ, կիսով չափ ավստրիացի։ Մանգանիելլոյի մորական մեծ տատը վերապրել է Հայոց ցեղասպանությունը, երբ նրա ամուսինն ու յոթ երեխաները սպանվել են, իսկ նրա 8-րդ երեխան խեղդվել է Եփրատ գետի վրայով փախուստի ժամանակ:

Դեռ մանկության տարիներին նա սկսել է լրջորեն զբաղվել սպորտով՝ ֆուտբոլով, բասկետբոլով և վոլեյբոլով։

Ջոն ծրագրում էր պրոֆեսիոնալ կարիերան կապել ֆուտբոլի հետ, սակայն մի շարք լուրջ վնասվածքներ ստանալուց հետո ուշադրությունը կենտրոնացրել է դերասանական արհեստի վրա։

Նրան չի հաջողվել ընդունվել Carnegie Mellon School of Drama դրամատիկական դպրոց, սակայն Մանգանիելլոն հաջողությամբ անցել է Պիտսբուրգի համալսարանի մրցույթը։ Մեկ տարի անց նա կրկին փորձել է իր բախտը Ստեղծագործական համալսարանում և հայտնվել գրանցված 17 հաջողակների շարքում:

Որպես ուսանող՝ մանգանիելլոն փորձել է իր ուժերը որպես ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և դերասան։ 2000թ. ստացել է գեղարվեստի բակալավրի աստիճան: