Ռոման Բաբայանը ՌԴ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Բարեկամության շքանշանով
04 Հունվարի 2024, 16:38
«Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով պետական մրցանակի է արժանացել զանգվածային լրատվամիջոցների զարգացման գործում ունեցած վաստակի համար:
Ռոման Բաբայանը «НТВ» հեռուստաալիքի «Своя правда» հեղինակային հասարակական-քաղաքական թոք-շոուի հաղորդավարն է, Մոսկվայի 7-րդ գումարման քաղաքային դումայի պատգամավոր: 2019 թվականից ղեկավարում է «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանը։
Եվս մեկ պարգևի՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի, արժանացել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի առողջապահության նախարարության Մանկաբարձության և գինեկոլոգիայի գլխավոր մասնագետ Լեյլա Ադամյանը: