Ջենիֆեր Լոպեսն իր նոր տեսահոլովակի շրջանակում համագործակցել է դիմահարդար Հրուշ Աճեմյանի հետ
10 Հունվարի 2024, 15:15
Մի քանի ժամից Ջեյ Լոն կթողարկի նոր երգ եւ տեսահոլովակ՝ Can’t Get Enough։ Տեսահոլովակի թիզերում Լոպեսը հարսնացուի կերպարում է։ Հատկանշական է, որ երգչուհու դիմահարդարումը կատարել է ամերիկահայ ոճաբան, դիմահարդար Հրուշ Աճեմյանը։
«Մաքուր աղջկական դիմահարդարում` Կոլիբրիների սեզոնի համար։ Սպասո՞ւմ եք նոր երգին ու լուքերին»,- գրել է Հրուշը ինստագրամյան իր էջում:
Հրուշը նաեւ նշել է, որ Ջեյ Լոյի դիմահարդարումն ինքն է արել, իսկ հետեւորդները Քարդաշյանների հետ բազմիցս աշխատած դիմահարդարին շտապել են շնորհավորել նոր աստղային համագործակցության առթիվ՝ նշելով, որ նա հրաշալի աշխատանք է կատարել։