Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսը եռօրյա այցով Քաթարում է

10 Հունվարի 2024, 13:20

Հայեր

Հունվարի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, պետական հատուկ հրավերով ժամանել է Դոհա (Քաթար): Նորին Ս. Օծությունը օդանավակայանում դիմավորել են Քաթարի արտաքին գործերի նախարարության պատասխանատուները, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քաթարի եւ ՇրջակաՀայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մեսրոպ Եպս. Սարգիսյանը, Կաթողիկոսության Ազգային Կեդրոնական Վարչության Քաղաքական Ժողովի համա-ատենապետ Գրիգոր Մահսերէճյանը, Թեմի Ազգային Երեսփոխանական Ժողովի ատենապետ Վարուժան Ներկիզեանը։

Նշենք, որ Վեհափառ Հայրապետը Քաթարում կլինի երեք օր, որի ընթացքում հանդիպումներ կունենա Քաթարի վարչապետի, պետական պատասխանատուների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հիմա եթերում