Կոմպոզիտոր Հմայակ Մորյանի ստեղծագործությանը նվիրված երեկո Մոսկվայում

13 Հունվարի 2024, 11:45

Մշակույթ

Մոսկվայի ազգությունների տանը հունվարի 7-ին տեղի է ունեցել հայ կոմպոզիտոր Հմայակ Մորյանի ստեղծագործությանը նվիրված երեկո։ Միջոցառումն անցկացվել է Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ։ Երեկոյին հնչել են Հմայակ Մորյանի երգերը, բալլադներն ու այլ ստեղծագործություններ:

«Հմայակ Մորյանի երաժշտությունը» փառատոնի շրջանակներում համերգային ծրագրում ելույթ են ունեցել դաշնակահարներ Ա. Մալկուսը, Մ. Կովալևը, Է. Վոլգինան, ջութակահար Ա. Խուրգինը, վոկալիստներ Մ. Մոշը, Կ. Դևին, Ի. Նեգինան, Մ. Պիսարենկոն, դերասաններ Յուրչենկոն և Դ. Կագանը, ինչպես նաև Մոսկվայի կամերային նվագախումբը՝ Cantus Firmus-ը։

Երեկոն վարել է Հմայակ Մորյանի կինը՝ գրող, լրագրող Կարինա Զուրաբովան։

Հմայակ Մորյանը ռուս տաղանդավոր կոմպոզիտոր և կատարող է։ Ծնվել է 1955 թվականին Բաթումում։ Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, ապա ապրել ու ստեղծագործել է Մոսկվայում։ Նրա ստեղծագործությունները հնչել են բազմաթիվ ֆիլմերում, նա հարյուրավոր երաժշտական ստեղծագործությունների հեղինակ է ժամանակակից դասական, ջազային և մոդեռն ոճով։