Եկեղեցին այսօր տոնում է Տիրոջ անվանակոչության օրը

13 Հունվարի 2024, 22:55

Մշակույթ

Աշխարհի մի շարք երկրներում, ավանդույթի համաձայն, հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը նշվում է հին տոմարով Նոր տարին: Հին տոմարով Նոր տարին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է որպես Տիրոջ անվանակոչության օր: Հունվարի 13-ին Հայաստանի բոլոր եկեղեցիներում սուրբ պատարագ է մատուցվում:

Անվանակոչության տոնը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Քրիստոսի ծննդից ութ օր հետո: Ծննդյան ութերորդ օրը Հովսեփն ու Մարիամը, որպես բարեպաշտ հրեաներ, մանկանը տանում են տաճար, հրեական օրենքի համաձայն թլպատում Հովհաննես Մկրտչի հոր` Զաքարիայի ձեռքով, և անունն էլ դնում Հիսուս: