Բաքվի դատարանը մերժել է Վագիֆ Խաչատրյանի բողոքը

15 Հունվարի 2024, 12:58

Քաղաքականություն

Բաքվի դատարանը մերժել է Վագիֆ Խաչատրյանի վերաքննիչ բողոքը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նոյեմբերի 7-ին հայտնի էր դարձել, որ ադրբեջանական դատարանը Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Բաքվում տեղի է ունեցել Վագիֆ Խաչատրյանի «գործով» դատական ֆարսը։ Շինծու գործով «տուժող» է ճանաչվել 59 անձ։ Խաչատրյանը եղել է Արցախյան առաջին պատերազմի մասնակից, ինչի պատճառով էլ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են առանձնապես ծանր հանցագործությունների մեջ։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «նրան մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, նրան կալանավորելու որոշում է կայացվել, և որ նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։

Խաչատրյանին Բաքուն մեղադրում է «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ»։ Նրան առևանգել էին հուլիսի 29-ին ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Լաչինի միջանցքն անցնելիս։ Նա Հայաստան պետք է տեղափոխվեր սրտի վիրահատության համար: