ՌԴ ԱԳ նախարարի տեղակալն ու ՀՀ դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

17 Հունվարի 2024, 21:11

Քաղաքականություն

ուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն այսօր ընդունել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը՝ ընդգծելով, որ հանդիպումը կայացել է ՀՀ դեսպանի խնդրանքով:

«Զրույցի ընթացքում հանգամանալից քննարկվել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում առկա իրավիճակը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսական կողմը շեշտել է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ եռակողմ աշխատանքների շուտափույթ վերսկսման հրատապ անհրաժեշտությունը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների համալիրի հիման վրա: