Թեոդոսիայում քննարկել են 15-րդ դարի հայկական եկեղեցու վթարային վիճակի հարցը
19 Հունվարի 2024, 08:37
Թեոդոսիայում տեղի է ունեցել պետական կոմիտեի ղեկավարության հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տ. Տարոն Ծայրագույն Վարդապետ Գուլիկյանի և Ղրիմի հայկական ընկերության նախագահ Գեորգի Հակոբյանի հետ:
Մենք քննարկեցինք կրոնական նշանակության պաշտամունքային օբյեկտների, ինչպես նաև մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտների հարցեր: Ուշադրության կենտրոնում է նաև Միքայել և Գաբրիել հրեշտակապետերի տաճարի վթարային վիճակը։
Միքայել և Գաբրիել հրեշտակապետերի եկեղեցին մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ է, որը կառուցվել է 1408 թվականին։ Ցավոք, այժմ եկեղեցին չի գործում և գտնվում է վթարային վիճակում։
Սուրբ Միքայել և Գաբրիել հրեշտակապետերի հայկական տաճարը Թեոդոսիայի առաջին հայկական տաճարներից է և քաղաքի ճարտարապետական տեսարժան վայրերից։
Քննարկվել են նաև Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից ապօրինի շինությունների քանդման հետ կապված հարցեր: