Ադրբեջանցիներն Արավուս գյուղի մոտ 200 ոչխար են գողացել
19 Հունվարի 2024, 15:48
Սյունիքի մարզի Տեղ համայնքի Արավուս գյուղի սահմանի մոտակայքից ադրբեջանցիները գողացել են Արավուս գյուղին պատկանող ոչխարներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։
Նա հավելել է, որ այս պահին չի կարող այլ մանրամասներ հայտնել, ինչպես նաև հստակեցնել, թե քանի գլուխ ոչխարի մասին է խոսքը։
Նշենք, որ սոցիալական ցանցերում օգտատեր Արթուր Գրիգորյանը գրել է, որ ադրբեջանցիները Արավուս գյուղին պատկանող մոտ 200 ոչխար են գողացե։ Նրա տեղեկություններով՝ հրաման է եղել չկրակել ադրբեջանցիների ուղղությամբ