Ադրբեջանը կարող է հեռացվել Եվրախորհրդից․ Թինի Քոքս
23 Հունվարի 2024, 00:31
«Եթե Եվրախորհրդի անդամ պետությունը չի կատարում իր պարտավորությունները, դա իր հետևանքներն է ունենում»,- Alpha News-ին ասել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախկին ղեկավար, Նիդեռլանդների անդամ Թինի Քոքսը, որի լիազորությունները Վեհաժողովի նախագահի պաշտոնում ավարտվել է հունվարի 22-ին։
«Եթե Ադրբեջանն աներ այն, ինչ անում են Եվրախորհրդի անդամ բոլոր երկրները՝ կատարելով իրենց պարտավորությունները, ապա մենք պարզապես ուրախ կլինեինք։ Բայց երկրում ժողովրդավարության հետ կապված խնդիրներ կան, քաղբանտարկյալների ձերբակալությունների, ընտրությունների կազմակերպման և ընտրությունների դիտորդական իրավունքից զրկվելու խնդիրներ կան: Կազմակերպության անդամակցությունը տրված չէ:
Եթե դուք անդամակցում եք Եվրոպայի Խորհրդին, դուք կամավոր համաձայնում եք կատարել պարտավորությունները: Դրանք հրամաններ չեն, Ադրբեջանին չեն ստիպել անդամակցել Եվրոպայի խորհրդին, նրանք դա ընդունել են կամավոր», — նշել է Քոքսը։
Նա ընդգծել է, որ Վեհաժողովում (ադրբեջանական պատվիրակության) լիազորությունների վիճարկումը լայն աջակցություն է ստացել, և Ադրբեջանի համար եկել են վատ ժամանակներ:
«Գալու են նաև լավ ժամանակներ, Ես վստահ եմ, որ դա արվում է Ադրբեջանի բոլոր քաղաքացիների համար։ Եկեք տեսնենք, թե ինչ կորոշվի մեկ շաբաթվա ընթացքում», — ասել է նա
Քոքսը նշել է, որ Վեհաժողովը, Նախարարների կոմիտեն և ԵԽ գլխավոր քարտուղարը կարող են գործարկել համատեղ ընթացակարգային մեխանիզմ, որի արդյունքում Ադրբեջանը կարող է հեռացվել կազմակերպությունից՝ իր պարտավորությունները խախտելու պատճառով։
«Արդեն հոկտեմբերին որոշվել է, որ ոչ միայն քննարկվելու է կազմակերպությունում լիազորությունների վիճարկումը, այլև ընդհանուր առմամբ հարցը քննարկվելու է՝ կարող է արդյոք Ադրբեջանը մնալ կազմակերպության անդամ, եթե նա չի հարգում և խախտում է իր պարտավորությունները ։ Արդյունքում կարող է գործարկվել լրացուցիչ «համատեղ ընթացակարգ», որը կուսումնասիրի այն հարցը, թե արդյոք երկիրը կարող է մնալ կառույցում, երբ կոպտորեն խախտում է իր պարտավորությունները:
Մենք չէինք ուզենա ազատվել երկրից, չէինք ցանկանա ազատվել Ռուսաստանից, մենք ստիպված էինք դա անել կազմակերպության կանոնադրության լուրջ խախտումների պատճառով, բայց ի վերջո մենք պետք է հավատարիմ մնանք մեր արժեքներին»,- ասել է Քոքսը: