Բաքվում պահվող Արցախի ղեկավարների, պետական ու ռազմական գործիչների կալանքը երկարացվել է

25 Հունվարի 2024, 18:03

Քաղաքականություն

Առևանգված և Բաքվում ապօրինաբար անազատության մեջ պահովող Արցախի ղեկավարների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դսվիթ Իշխանյանի, Արցախի Պաշտպանության բանակի գեներալներ Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի կալանքը երկարացվել է ևս 4 ամսով։

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ կալանքը երկարացնելու միջնորդություն ներկայացրել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչությունը։