Վարդապետ Տարոն Ղուլիկյանը հանդիպել է Ղրիմի նախագահ Սերգեյ Ակսյոնովի հետ
26 Հունվարի 2024, 09:15
Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հանդիպել է Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Սուրբ Խաչ վանքի վանահայր Վարդապետ Տարոն Ղուլիկյանի հետ:
Հանդիպման քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Ղրիմի Հանրապետությունում հայ համայնքի հոգևոր կյանքը, կրոնական կազմակերպությունների ներդրումը ազգամիջյան համերաշխության ամրապնդման գործում: Նախանշվել են նաև ապագայի համատեղ գերակա խնդիրները։
Սերգեյ Ակսյոնովը վստահեցրել է, որ իշխանության մարմինները պատրաստ են անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հայ եկեղեցուն: