Լեոնիդ Ագուտինը երգ է գրել Սարիկ Անդրեասյանի «Եվգենի Օնեգին» ֆիլմի համար

29 Հունվարի 2024, 19:53

Մշակույթ

Երգիչ Լեոնիդ Ագուտինը երգ է ձայնագրել Սարիկ Անդրեասյանի «Եվգենի Օնեգին» ֆիլմի համար, որը ռուսական վարձույթում կհայտնվի մարտի 7-ին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Ատմոսֆերա կինո» կինոընկերության մամուլի ծառայությանը։

Ֆիլմի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը նշել է, որ երգը գրվել է ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում, և որ ֆիլմի հեղինակները շատ ուրախ են, որ Ագուտինը մասնակցել է ֆիլմի ստեղծմանը:

«Ընկերս` Վիկտոր Դոբրոնրավովը, փոխանցեց ռեժիսորի ցանկությունը, որ հենց ես երգ գրեմ ֆիլմի համար։ Երգը կոչվում է «Ես 225 տարեկան եմ»: Երգով ես հանդիսատեսի հետ խոսում եմ Ա.Ս. Պուշկինի անունից, որի հոբելյանն է այս տարի։ Ուրախ եմ, որ մեր համատեղ աշխատանքը շուտով կներկայացվի հանդիսատեսին»,- ասել է Ագուտինը։

Հիմա եթերում