Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա վաղը
30 Հունվարի 2024, 22:00
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա վաղը՝ հունվարի 31-ին։
Այս մասին Aysor.am-ին հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Հանդիպումը տեղի կունենա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին։