Մոսկվայի ազգությունների տանը տեղի է ունեցել կոմպոզիտոր Հմայակ Մորյանի հիշատակին նվիրված երեկո

02 Փետրվարի 2024, 10:39

Հայեր | Մշակույթ

Մոսկվայի ազգությունների տանը տեղի է ունեցել հայ կոմպոզիտոր Հմայակ Մորյանի ստեղծագործությանը նվիրված երեկո:

Միջոցառումը կազմակերպվել էր Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ: Ծրագիրը բացել է Մոսկվայի ազգությունների տան տնօրեն Սերգեյ Սերգեևիչ Անուֆրիենկոն՝ նշելով, որ հաստատությունը միշտ բաց է ազգային մշակույթների զարգացման և պահպանման, ազգամիջյան բարեկամության և ռուսական հասարակության միասնության ամրապնդման համատեղ նախագծերի համար:

Երեկոյի հաղորդավարուհի Հմայակ Մորյանի կինը՝ գրող և լրագրող Կարինա Զուրաբովան, հանրությանը ներկայացրել է կոմպոզիտորի կյանքից և ստեղծագործությունից հետաքրքիր դրվագներ, կենսագրական գիրք, ձայնասկավառակներ, որոնք հանդիսատեսը կարող էր ստանալ միջոցառման ընթացքում:

«Երաժշտությունը Հմայակ Մորյանի» փառատոնի շրջանակներում համերգային ծրագրին մասնակցել և ելույթ են ունեցել դաշնակահարներ Ա. Մալկուսը, Մ. Կովալևը, Ե. Վոլգինան, ջութակահար Ա. Հուրգինը, վոկալիստներ Մ. Մոշը, Կ. Դևին, Ի. Նեգինան, Մ. Պիսարենկոն, դերասաններ Յու. Յուրչենկոն և Դ. Կագանը, ինչպես նաև Մոսկվայի Cantus Firmus կամերային նվագախումբը:

Հմայակ Մորյանը տաղանդավոր ռուս կոմպոզիտոր, կատարող է: Ծնվել է 1955թ. Բաթումում: Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Այնուհետև ապրել և ստեղծագործել է Մոսկվայում։ Նրա ստեղծագործությունները հնչել են բազմաթիվ ֆիլմերում, նա ժամանակակից դասականների, ջազի և մոդեռնի ոճով հարյուրավոր երաժշտական կոմպոզիցիաների հեղինակ է։