Գարեգին Սարգիսովը հաղթել է ռուսաց լեզվի Համառուսաստանյան օլիմպիադայի տարածաշրջանային փուլում
03 Փետրվարի 2024, 10:05
Ռուսաստանի Արմավիր քաղաքի թիվ 1 գիմնազիայի իններորդ դասարանի աշակերտ Գարեգին Սարգիսովը լավագույնն է դարձել ռուսաց լեզվի Համառուսաստանյան օլիմպիադայի տարածաշրջանային փուլում։
Սարգիսովն առաջին անգամը չէ, որ մասնակցում է ռուսաց լեզվի ինտելեկտուալ մրցույթներին։ Անցյալ տարի նա դարձել է օլիմպիադայի մարզային փուլի մրցանակակիր։
«Գարեգինը մասնակցում է նաև անգլերենի և ֆիզիկայի օլիմպիադաներին: Երազում է ընդունվել Մոսկվայի համալսարան։ Նա լայն մտահորիզոն ունի, շատ ժամանակ է հատկացնում ինքնակրթությանն ու ընթերցանությանը, դասընթացներ է անցնում շնորհալի երեխաների համար»,- ասել է գիմնազիայի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Սվետլանա Աստանկովան: