Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա
09 Փետրվարի 2024, 11:54
Հայաստանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Ուկրաինա, հայտնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։
«Փետրվարի 8-ին «Գլխավոր զինվորական կլինիկական հոսպիտալ» ազգային ռազմաբժշկական կենտրոնին փոխանցվեց Ուկրաինայի հայերի միության շտաբի հերթական մարդասիրական օգնությունը, որը տրամադրել էր ՀՀ կառավարությունը։ Ընդհանուր առմամբ, փոխանցվել է մոտ 10 տոննա դեղորայք և այլ դեղամիջոցներ»,- ասվում է հայտարարությունում։
Նախորդ հումանիտար օգնությունը այս տարվա փետրվարի 1-ին փոխանցվել էր Դնեպրոպետրովսկի մարզի զինվորական հոսպիտալին։ Հաջորդը տրամադրվելու է Խարկովի հիվանդանոցներից մեկին։