Քանդակագործ Միհրան Հարությունյանը կդառնա Լեոնարդ Գատովի հուշարձանի հեղինակը
10 Փետրվարի 2024, 11:00
Կրասնոդարում կբացվի խորհրդային և ռուս թատերական գործիչ, ռեժիսոր Լեոնարդ Գատովի հուշարձանը։ Այն կպատրաստվի բրոնզից։ Հուշարձանի բարձրությունը կկազմի 190 սմ: Այս մասին գրում է krasnodar.ru-ն:
Նախագծի հեղինակը հայ քանդակագործ Միհրան Հարությունյանն է։ Կրասնոդարում բնակվող երիտասարդ քանդակագործը ստեղծում է զարմանալի ծավալային պատկերներ: Հարությունյանը մանկուց զբաղվել է նկարչությամբ, սակայն նրա ընդունակություններին հատուկ ուշադրություն չեն դարձրել ոչ ծնողները, ոչ ինքը։ 2004 թվականին Միհրանն ընդունվել է Կրասնոդարի մշակույթի համալսարան և ստացել քանդակագործի կրթություն։
Նկարչի վարպետությունը նկատել են դեռ ուսանողական տարիներին։ Որպես ուսանող՝ նա պատրաստել է իր առաջին խոշոր աշխատանքը՝ «Սիրահարները» քանդակը, որը զարդարում է Գելենջիկի հրապարակներից մեկը։ Հարությունյանի հետաքրքիր գործեր տեղադրվել են Պաշկովսկի միկրոշրջանի ծառուղում՝ հայկական կենտրոնի հարևանությամբ։
Ինչպես քանդակագործն է ասում, քանդակագործության մեջ ամենակարևորը քանդակի հոգեվիճակը, դեմքի արտահայտությունը հնարավորինս ճշգրիտ փոխանցելն է, և այդ դեպքում ստեղծագործությունը հաստատ ոչ մեկին անտարբեր չի թողնի։