Լևոն Աղասյանն արծաթե մեդալ է նվաճել Ստամբուլում

11 Փետրվարի 2024, 16:00

Սպորտ

Հայաստանի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը Ստամբուլում անցկացված Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ։ Աղասյանը ցույց է տվել 16,28 մետր արդյունք: Այս մասին հաղորդում է ԿԳՄՍՆ-ի ֆեյսբուքյան էջը:

Ավելի վաղ վազորդ Երվանդ Մկրտչյանը, 1500 մետր վազքատարածությունում ցույց տալով 3։45․55 րոպե արդյունք, գրավել էր առաջին տեղը՝ հետևում թողնելով Թուրքիայի երկու ներկայացուցիչների։