Հայուհին Կաննում առաջին անգամ ներկայացրել է ոսկերչական զարդերի իր ապրանքանիշը
27 Մայիսի 2023, 22:50
Մարլի Նոր Յորք ոսկերչական զարդերի բրենդի սեփականատեր Մարալ Արթինյանը կարճ ժամանակահատվածում կարողացել է իր տեղը գրավել ոսկերչական իրերի աշխարհում: Նրա զարդերը կրում են համաշխարհային մեծության շատ աստղեր, oրինակ` Շարլիզ Թերոնը։
Կաննում հավաքածուի ներկայացումից մի քանի օր առաջ Արթինյանը ցուցադրել է Marli New York-ի նոր հավաքածուն, որը կոչվում էր Empire: Հրավիրված հյուրերի թվում էր նաև հայազգի մոդել, ինֆլյուենսեր Մարգարիտա Սահաջանը:
Սահաջյանի պնդմամբ՝ զարդերն անհավանական են:
«Ինձ համար շատ հաճելի է գիտակցել, որ նման բրենդի հետևում կանգնած են հայերը»,- նշել է Մարգարիտան։