Սանկտ Պետերբուրգում կբացվի «Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» ցուցահանդեսը
19 Փետրվարի 2024, 20:14
Փետրվարի 25-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա «Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» ցուցահանդեսի բացումը։
Ցուցահանդեսի նպատակն է ցույց տալու այն անգնահատելի ներդրումը, որ հայ նավթարդյունաբերողները, ճարտարապետներն ու շինարարները, մարզիկներն ու մշակութային գործիչները ներդրել են Բաքու քաղաքի զարգացման գործում դարեր շարունակ:
Այցելուներին կներկայացվեն Բաքվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում 1987թ. Զատկի վերջին ժամերգության բացառիկ տեսանյութերը, ինչպես նաև 1930-ական թվականներին ավերված Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս Մայր Տաճարի վերստեղծված 3D մոդելը: