Կոռուպցիան վերացա՞վ Վահան Քերոբյանին տնային կալանքի ենթարկելով. Alpha News-ի հարցումը

21 Փետրվարի 2024, 20:46

Կարծիք

Alpha News-ը հարցում է անցկացրել Երևանում՝ պարզելու, թե էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին կոռուպցիոն գործի շրջանակում տնային կալանքի ենթարկելով ի՞նչ հարց լուծվեց, կոռուպցիան վերացա՞վ։

Քաղաքացիներից շատերը բացասական պատասխան են տվել, ընդգծելով, որ Հայաստանում կոռուպցիան չի վերացել:

«Դժվար, թե վերացած լինի, ընդհանրապես չի վերանա», «Իհարկե ոչ, կոռուպցիան շարունակվում է, «Կոռուպցիան երբեք չի վերանա», նման պատասխաններ են տվել մեր զրուցակիցները:

Քաղաքացիներից մեկն էլ պնդել է՝ նախկին նախարարը պետք է պատասխանատվության ենթարկվի:

«Քերոբյանին պետք է պատժեն, որ իր տեղակալը նման արարքներ է արել, ինքն է գլխավորել նրան»,- ասել է քաղաքացին:

Մանրասմաները՝ տեսանյութում: