Հովհաննես Հարությունյանը վերադառնում է «Փյունիկ»
24 Փետրվարի 2024, 00:05
«Սոչի» ֆուտբոլային ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը կվերադառնա «Փյունիկ», որտեղից ռուսական ակումբ է տեղափոխվել մեկ ամիս առաջ: Այս մասին գրում է soccer.ru-ն:
Ի սկզբանե պայմանավորվածություն կար, որ Հովհաննեսը թիմի հետ մեկնում է ուսումնամարզական հավաքի, և եթե նա դառնում է մեկնարկային կազմի խաղացող, ապա կմնա ակումբում։ Հակառակ դեպքում նա հետ կվերադառնա Երևան: