Խաչանովը դուրս է եկել Դոհայում ընթացող ATP-250 մրցաշարի եզրափակիչ
23 Փետրվարի 2024, 22:12
Հայազգի ռուս թենիսիստ, աշխարհի 17-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել Դոհայում ընթացող ATP-250 կատեգորիայի եզրափակիչ։ Կիսաեզրափակիչ խաղում հայազգի թենիսիստը երկու սեթում հաղթել է աշխարհի 46-րդ ռակետ, ավստրալիացի Ալեքսեյ Պոպիրինին։ Հանդիպումն ավարտվել է 7:6 (14:12), 6:2 հաշվով։
Թենիսիստները կորտում անցկացրել են 1 ժամ 48 րոպե։
Եզրափակչում Կարեն Խաչանովը կխաղա կա՛մ աշխարհի 68-րդ համար Ֆրանսիայից՝ Գաել Մոնֆիսի, կա՛մ աշխարհի 116-րդ ռակետ Չեխիայի ներկայացուցիչ Յակուբ Մենսիկի հետ: