Ժամանակակից երաժշտության աստղը և երիտասարդության կուռքը․ Իշխան Ավագյան (Հանզա)

26 Փետրվարի 2024, 21:38

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Փետրվարի 26-ին հայտնի երաժիշտ և երգահան Իշխան Ավագյանի ծննդյան օրն է։ Նա դառնում է 29 տարեկան։

Իշխանը ծնվել է 1995 թվականի փետրվարի 26-ին Հայաստանի Նոյեմբերյան քաղաքում։ Ավելի ուշ նա ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան՝ Սարատով քաղաք։

Ավագյանը փոքր տարիքից ակտիվորեն զբաղվել է սպորտով, ինքնուրույն սովորել է կիթառ նվագել և պաշտում էր երաժշտությունն իր բոլոր դրսևորումներով։ Բայց նրա ստեղծագործական կյանքը սկսվեց միայն համալսարանն ավարտելուց հետո, երբ հասկացավ, որ ցանկանում է իրեն նվիրել երաժշտությանը: Այս հարցում նրան առանց վարանելու աջակցել են կինն ու մտերիմ ընկերը։

Մի երեկո Իշխանը մի քանի տեքստ է գրել, ապա փնտրել վայր, որտեղ կկարողանար ձայնագրել այն։ Համացանցում պատահաբար նա հանդիպել է Ջարոյի ձայնագրման ստուդիային։ Ջարոն հետագայում դարձել է Հանզայի դուետային գործընկերը։

Խմբի առաջին պաշտոնական հոլովակը եղել է «ДамаLove» երգի տեսահոլովակը, որի պրեմիերան կայացել է 2018 թվականի աշնանը։ Երգը շրջանառության մեջ են դրել մի շարք ռադիոկայաններ։ Հրապարակումից հետո առաջին ամիսներին տեսահոլովակը YouTube-ում հավաքել է ավելի քան 2 միլիոն դիտում։

Դուետը շատ արագ հայտնի դարձավ, նրանց մի շարք երգեր տարածվեցին սոցիալական ցանցերում ՝ հավաքելով միլիոնավոր դիտումներ։ Արդեն 2020 թվականին Ջարո-Հանզա դուետը հայտնվել է Ռուսաստանի լավագույն կատարողների եռյակում՝ ըստ TikTok-ի։

Իշխան Ավագյանը մինչ օրս ակտիվորեն երգեր է ձայնագրում իր գործընկերոջ հետ և արդեն երկրպագուների մեծ բանակ ունեն։