«Հեյ ջան, Ղափամա»-ն ներկայացվել է Օմսկի Համառուսաստանյան երիտասարդական համաժողովում
28 Փետրվարի 2024, 08:55
Օմսկում մեկնարկած Համառուսաստանյան երիտասարդական ֆորումի «Բարեկամություն, միասնություն, համաձայնություն» գալա համերգի ընթացքում կատարվել է հայկական «Հեյ ջան, Ղափամա» պարը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության տելեգրամյան ալիքը։
Երիտասարդական համաժողովը կազմակերպել է ՌՀՄ-ն՝ ՌԴ նախագահին կից Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի և ազգությունների հարցերով դաշնային գործակալության աջակցությամբ: