Քայլերթ՝ նվիրված Սայաթ-Նովայի հիշատակին

29 Մայիսի 2023, 09:00

Բոլոր

Երեկ՝ մայիսի 28-ին, ժամը 11:00-ին, «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնից մեկնարկել է ավանդական քայլերթ՝ նվիրված Սայաթ-Նովայի հիշատակին: Քայլերթի մասնակիցները կարմիր վարդերով անցել են քաղաքի կենտրոնական փողոցներով՝ ի նշան Սայաթ-Նովայի մեծության, անմահության և արդիականության: Քայլերթը ավարտվել է Սուրբ Գևորգ եկեղեցում։ Այս մասին տեղեկանոմ ենք «Armenian Community of Georgia» ֆեյսբուքյան էջից։

Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում, Մեծ գուսանի շիրիմի մոտ, Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի նախագահությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ և կարմիր վարդեր են խոնարհվել ժողովրդական անմահ երգչի շիրիմին։

Հիմա եթերում