Վաշինգտոնը կոչ է անում Երևանին և Բաքվին՝ ձգտել հասնելու տևական և կայուն համաձայնության

28 Փետրվարի 2024, 09:51

Քաղաքականություն

Վաշինգտոնը շարունակում է կոչ անել կողմերին՝ ձգտելու հասնել տևական և կայուն համաձայնության: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բեռլինյան հանդիպումից։

«Ես հայտարարություններ չունեմ անելու, բայց մենք շարունակում ենք խրախուսել կողմերին՝ ձգտելու հասնել տևական և կայուն համաձայնության», — ասել է Միլլերը։