Արցախցի բռնցքամարտիկ Էրիկ Առստամյանն արժանացել է «ՀՀ սպորտի վարպետ»-ի բարձր կոչմանը

28 Փետրվարի 2024, 11:25

Սպորտ

ՀՀ սպորտի վարպետի կոչմանն է արժանացել արցախցի բռնցքամարտիկ Էրիկ Առուստամյանը: Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Բացի Էրիկից՝ սպորտի վարպետի կոչմանն են արժանացել նաև Հեղինե Պետրոսյանը, Սամվել Սիրամարգյանը, Գոռ Հովհաննիսյանը, Անդրանիկ Մարտիրոսյանը, Վաղարշակ Քեյանը, Արգիշտի Հակոբյանը, Առնո Դարչինյանը, Ալբերտ Հարությունյանը, Էրիկ Առստամյանը, Արեն Խառատյանը, Արման Միսկարյանը, Գոռ Ազիզյանը, Յուրա Բաբլումյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արշակ Գեղամյանը, Պետրոս Աշկարյանը, սամբիստներ Վազգեն Մարգարյանը, Արսեն Հայրապետյանը, Մհեր Օհանյանը, սուսերամարտիկներ Անահիտ Նավասարդյանը, Կարեն Հակոբյանը, Գրիգոր Մնացականյանը, Հայկ Սահակյանը, լողորդներ Միլանյա Գունկոն, Գոռ Գրիգորյանը, Ժորա Կարապետյանը, Էրիկ Հովհաննիսյանը, թենիսիստներ Էմմա Վարդանյանը, Սյուզաննա Մուրադյանը, պաուերլիֆտինգ մարզաձևը ներկայացնող Գոռ Հովհաննիսյանը, ինչպես նաև թիավարող Սիմոն Սիմոնյանը:

ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչումը լրացրել են հունահռոմեական ոճի ըմբիշներ Յուրիկ Հովեյանը, Գասպար Տերտերյանը, բռնցքամարտիկներ Էլլադա Քոչարյանը, Ռուսլան Ասլիկյանը, սամբիստներ Նարեկ Դալլաքյանը, Բորիս Շատվերյանը, Ավետիք Պողոսյանը, Վահրամ Գրիգորյանը, Սարգիս Վարդանյանը, նետաձիգ Անդրեյ Հովհաննիսյանը և պարածանրորդ Խորեն Ծատուրյանը: