Սոչիում նշել են հայոց լեզվի օրը
01 Մարտի 2024, 16:15
Սոչի քաղաքի Ռուսաստանի հայերի միությունը «Արարատ» ստուդիայի հետ համատեղ անցկացրել է միջոցառում՝ նվիրված Հայաստանում մայրենի լեզվի միջազգային օրվան: Այս մասին հայտնում է Սոչիի ՌՀՄ տելեգրամյան ալիքը։
Որոշվել է միավորել երկու միջոցառում՝ հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրը:
«Արարատ» ստուդիայի սաները ցուցադրել են հայկական ազգային պարերով համարներ, Հովհաննես Թումանյանի «Բարեկենդան» հեքիաթի մոտիվներով բեմադրություն, երգել են երգեր, ինչպես նաև ընթերցել հայերեն բանաստեղծություններ:
Երեկոյի ընթացքում շնորհակալագրերով են պարգևատրվել Սոչիի բոլոր շրջանների հանրակրթական և կիրակնօրյա դպրոցների ուսուցիչները: Սոչիի հայ համայնքը անակնկալ էր արել և «Արարատ» ստուդիայի սաներին նվիրել հայաստանյան գրքեր: